2023-10-30 19:47
Լրատվական գործակալություններ
Ինչի՞ց է վախենում Փաշինյանը, որ այդքան ոստիկան է հսկում նրա այցերը. մեկնաբանում է ՆԳ նախարարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրահավաքների ժամանակ ոստիկանների գործողություններին վերաբերող 24 քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
Դիտարկմանը, որ չկան պատժվածներ, նա արձագանքեց. «Դա պետք է քրեական վարույթ նախաձեռնող մարմինը ասի»: Նախարարը չհիշեց, թե արդյոք որևէ գործով առկա է նախաքննության ավարտ, թե ոչ:
NEWS.am-ի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը շատ խիստ վերահսկվում է ցանկացած պահի, ինչի՞ց է նա վախենում, Վահե Ղազարյանն արձագանքեց. «Մեր գործառույթը հասարակական կարգն ապահովելն է: