2023-10-31 08:52
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ դեսպանն այցելել է Կապան
Կապան կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ դեսպանությունից:
«Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ կառավարության ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: