Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է աշխարհաքաղաքական հակառակորդներին ապակայունացնելու փորձերի մեջ
Մեկ հեգեմոն ունեցող ամերիկյան աշխարհը փլուզվում է և աստիճանաբար դառնում է անցյալ, բայց ԱՄՆ-ը չի ցանկանում համակերպվել դրա հետ և փորձում է քաոսի միջոցով զսպել և ապակայունացնել իր մրցակիցներին: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միացյալ Նահանգները, որպես համաշխարհային գերտերություն, բոլորը դա տեսնում են, դա հասկանում են նույնիսկ համաշխարհային տնտեսության միտումներից, թուլանում է՝ կորցնելով իր դիրքերը։ Բայց Նահանգները չի ցանկանում համակերպվել դրա հետ, այլ ընդհակառակը, այն ցանկանում է պահպանել և ընդլայնել իր գերակայությունը, իր գլոբալ դիկտատուրան», - ասել է Պուտինը՝ Դաղստանում ստեղծված իրավիճակին նվիրված հանդիպման ժամանակ:
Նա հավելեց, որ «համընդհանուր քաոսի պայմաններում դա անելն ավելի հարմար է»։
«Այդ պատճառով նման քաոսի օգնությամբ նրանք հույս ունեն զսպել և ապակայունացնել մրցակիցներին, ինչպես իրենք են ասում, իրենց աշխարհաքաղաքական հակառակորդներին, որոնց թվում է նաև մեր երկիրը: Բայց իրականում դրանք համաշխարհային զարգացման նոր կենտրոններ են, ինքնիշխան, անկախ երկրներ, որոնք չեն ցանկանում նվաստացնել իրենց և լաքեյների դեր կատարել»,- ասել է ՌԴ նախագահը։
News.am