2023-10-31 19:22
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԿԲ-ն դեռ որոշում չունի` ինչ լուծում է տալու Արցախի բանկերում եղած պարտավորություններին
Այս պահի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը վերջնական որոշում չունի, թե ինչ լուծում է առաջարկվելու այն մարդկանց, որոնք Արցախի բանկերում ունեն պարտավորություններ, հիպոթեքային և այլ վարկեր, գրավադրված ոսկի։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Կա բնականոն գործընթաց, որի ընթացքում մենք կառավարության, ԱԺ–ի, բանկային համակարգի գործընկերների հետ համատեղ պետք է քննարկենք ու հասկանանք` որն է այն խելամիտ լուծումը, որը թույլ կտա ստեղծված այս իրավիճակից ստանալ լավագույն լուծում»,– նշեց Գալստյանը։
Ըստ նրա` այս պահին քննարկումները շարունակվում են և ընդունված ստույգ որոշումների մասին կհաղորդվի։
Sputnik Արմենիա