Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան վատ եղանակի պայմաններում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Ղազախստան: Ֆրանսիայի ղեկավարի ժամանման տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում։

Կադրերում երևում է, որ ֆրանսիական ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել բավականին բարդ եղանակային պայմաններում. Ղազախստանի մայրաքաղաքում ձյուն է տեղում, և, կարծես, տեսանելիությունը նույնպես լավագույնը չէ։

Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մակրոնը ժամանել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցելու համար:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկումը վերաբերելու է «առևտրատնտեսական, ներդրումային և էներգետիկ համագործակցության ամրապնդման հարցերին: Կողմերը կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր»։ Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը վստահություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների համար «նոր ազդակի» հարցում:

Մակրոնը մտադիր է հասնել Ֆրանսիայի միջուկային ռեակտորների համար Ղազախստանից և Ուզբեկստանից ուրանի մատակարարումների ընդլայնմանը, հայտնել են Politico-ի և Bloomberg-ի աղբյուրները Կենտրոնական Ասիայում նրա շրջագայության նախօրեին: Գործակալության տեղեկություններով՝ կա նաև երկրորդ նպատակ Կենտրոնական Ասիայի հանրապետություններին համոզել հեռանալ Ռուսաստանից՝ Եվրոպայի հետ կապերի զարգացման հաշվին։

Sputnik Արմենիա