Ռաֆահ անցակետը կբացվի նոյեմբերի 1-ին՝ վիրավոր պաղեստինցիներին Գազայից ընդունելու համար

Ռաֆահ անցակետը, որը գտնվում է Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին, կբացվի նոյեմբերի 1-ին՝ անկլավից վիրավոր և ծանր հիվանդ պաղեստինցիներին ընդունելու համար։ Այս մասին հայտնում է Al-Qahera al-Ekhbariya հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Ռաֆահ ցամաքային անցումը կբացվի նոյեմբերի 1-ին՝ «որոշակի թվով վիրավորների և ծանր հիվանդ պաղեստինցիների տեղավորելու համար»։

Mamul.am