2023-11-01 14:18
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահը փակ հանդիպման է մասնակցում (Տեսանյութ)
Մարիոթ հյուրանոցում ընթանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, Արցախի ԱԺ որոշ պատգամավորների և Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի փակ հանդիպումը:
Հանդիպումը մեկնարկել է մոտ մեկ ժամ առաջ և տևելու է մինչև 14:00-ն:
Նշենք, որ նախօրեին Սուրեն Պետրոսյանը Արցախի նախագահին և պատգամավորներին հրավիրել էր հանդիպման, նաև առաջարկել, որպեսզի Արցախը ՀՀ-ում որևէ կերպ շարունակի իր գործունեությունը։ Մասնավորապես, առաջարկել էր, որպեսզի Արցախի ԱԳՆ-ն, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը շարունակեն գործել:
Հանդիպումը դեռ չի ավարտվել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Verelq