Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել

Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը։

Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, կարո՞ղ է, օրինակ, յուրաքանչուր ոք հյուրանոց վարձել և պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել, Լոնդոնը տեսնել։

«Եթե վարչապետը որոշել է այդ այցը գնալ իր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ, ապա ես այստեղ խնդիր չեմ տեսնում», ասաց Խաչատրյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալու նպատակով։ Փաշինյանը իր հետ ԵԽ էր տարել երեք դուստրերին՝ Շուշանին, Արփիին և Մարիամին։

Նովոստի–Արմենիա