Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժել է Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Ալբերտ Բազեյանը կալանավորվեց 2 ամսով։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: