2023-11-02 14:53
Լրատվական գործակալություններ
Հակոբ Արշակյանը՝ սահմանային իրավիճակի մասին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱՄՆ պետդեպի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների, ու պատասխանելով հարցին՝ ամերիկյան նախազգուշացումները կարո՞ղ են կանխել ադրբեջանական հնարավոր հարձակումները, ասել է. «Խորհուրդ կտամ հետևել ՊՆ հաղորդագրություններին:
Այս պահին, իմ տեղեկություններով, կուտակումներ չկան Հայաստանի շուրջ: Հռետորաբանության տեսանկյունից պետք է արձանագրել որոշակի դրական տեղաշարժեր՝ ինչպես միջազգային հեղինակավոր մարմինների կողմից՝ բանաձևերի ընդունման տեսքով, այնպես էլ խորհրդարանների ու կառավարությունների կողմից՝ հայտարարություններ այն մասին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող դրել հարցականի տակ»:
Mamul.am