Գեղարքունիքի մարզպետ. ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անվտանգության տեսանկյունից իրավիճակը հանգիստ է, փոփոխություններ չկան։ Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

 

Նա նշեց, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը։

«Սոթքի հանքավայրը մասնակի է աշխատում»,- հավելեց պաշտոնյան՝ պարզաբանելով, որ աշխատանք հնարավոր է միայն փակ հատվածում։

Սարգսյանը հերքեց տեղեկությունը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հիմնականում հաստատվում են սահմանամերձ բնակավայրերում։

«Մեր հայրենակիցները տեղակայված են ողջ տարածաշրջանում։ Դրանց մեծ մասը գտնվում է Սևան համայնքում։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի հյուրանոցներում ապրող մեր հայրենակիցները կացարան գտնեն և տեղափոխվեն տներ»,- ընդգծեց մարզպետը։

News.am