2023-11-03 09:55
Լրատվական գործակալություններ
Իսրայելի բանակ․ Գազա քաղաքը շրջափակված է
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավարտել է Գազա քաղաքի շրջափակման գործողությունը: Այս մասին հայտարարել է բանակի մամուլի ծառայության ղեկավար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին։
«Գազա քաղաքը շրջափակելու ջանքերն ավարտվել են։ Զինվորները գրոհում են ՀԱՄԱՍ- ի ֆորպոստերի, շտաբների, արձակման դիրքերի և ենթակառուցվածքների վրա», - հայտարարել է իսրայելցի գեներալը։
Sputnik Արմենիա