Ադրբեջանում պահվող Մադաթ Բաբայանին 4 ամսով կալանավորել են

Ադրբեջանական դատարանը որոշել է 4 ամսով կալանավորել Մադաթ Բաբայանին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ադրբեջանի պետական անվտանգությունը նոյեմբերի 2-ին էր հայտարարել, որ Բաբայանին ձերբակալել է դեռևս սեպտեմբերին։

Այժմ հայտնում են, որ տղամարդը «մեղադրվում» է 5 հոդվածով, այդ թվում՝ ահաբեկչություն, բազմաթիվ անգամներ ապօրինի զենք–զինամթերք ձեռք բերել և պահել, զինված խմբավորումների կազմակերպում։

Նրան մեղադրում են այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը» մասնակցելու համար։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բաբայանն ընդունել է մեղքն ու մանրամասն տեղեկություններ ներկայացրել կատարվածի մասին:

Հիշեցնենք` «մեղադրանք» է ներկայացվել նաև Վագիֆ Խաչատրյանին, որին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։

Sputnik Արմենիա