ԱՊԼ գլխավոր քարտուղարը ռասիստական է անվանել Իսրայելի նախարարի հայտարարությունը
Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիխայ Էլիյահուի հայտարարությունները Գազայի հատվածում ատոմային ռումբ նետելու հնարավորության մասին վկայում են պաղեստինցիների նկատմամբ ռասիզմի մասին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը։
«Իսրայելցի ռասիստ նախարար Էլիյահուի հայտարարությունները ցուցադրական են։ Նա ոչ միայն ընդունում է, որ իրենք միջուկային զենք ունեն՝ գաղտնիք, որի մասին բոլորը գիտեն։ Նա նաև ամրապնդում է ճշմարտությունը պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական ռասիզմի մասին», - ասվում է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն զրկել էր Էլիյահուին մասնակցել կառավարության նիստերին, որը հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբ նետելը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»:
News.am