ԼՂ-ում Ադրբեջանի ագրեսիայի մասին սեպտեմբերին աշխարհում ավելի քան 1800 հրապարակում է արվել

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերջին հարձակման և իրականացված էթնիկ զտումների մասին հազարավոր հրապարակումներ են արվել միջազգային մամուլում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «X»–ի իր էջում որոշ տվյալներ է հայտնել սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին միջազգային մամուլի լուսաբանումների մասին։

«Ամբողջ աշխարհում հրապարակումների թիվը սեպտեմբերին գերազանցել է 1000–ը, իսկ հոկտեմբերին՝ 800-ը, ներառյալ հայրենիքից հեռացող 100-հազարավոր մարդկանց սրտակեղեք պատմությունները»,– գրում է Բադալյանը:

ԱԳՆ խոսնակը շեշտում է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո իրավիճակի միջազգային օբյեկտիվ լուսաբանումն արձանագրելը կենսականորեն կարևոր է։

Sputnik Արմենիա