Պաղեստինցիներին օգնող ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի

Գազայի հատվածում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի, սա մեկ հակամարտության ընթացքում զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Մարդասիրական կազմակերպությունների` հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված աշխատակիցների թիվը ներառում է ՄԱՕԱԳ-ի 88 աշխատակից։ Սա ՄԱԿ-ի ամենամեծ կորուստներն են, որ երբևէ գրանցվել են մեկ հակամարտության ընթացքում»,-ասված է փաստաթղթում։

Համատեղ փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք:

Փաստաթուղթը ստորագրողները կրկին կոչ են արել ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված պատանդներին և դադարեցնել կրակը Գազայի հատվածում:

Sputnik Արմենիա