Մի տնից 4 մահ՝ հայրը, 2 եղբայրները և ամուսինը. Շահրամանյաններին հուղարկավորեցին այսօր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, տեղի է ունեցել Արցախում վառելիքի պայթյունին զոհ գնացած Շահրամանյանների ընտանիքի 4 անդամների հուղարկավորությունը: Պայթյունից զոհվել են հայրը՝ Վարդան Շահրամանյանը, երկու որդիները՝ Վադիմը և Գերմանը, նաև փեսան՝ Գևորգ Գաբրիելյանը:

 

Այս պահին ընտանիքում մնացել են Վարդանի երրորդ որդին, որը 44-օրյա պատերազմում վիրավորվել է աչքից, մայրը, և քույրը՝ Բերտան, որի ամուսինը ևս այդ պայթյունից մահացել է: Քույրը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Տղաներից միջնեկը 12-րդ դասարան էր:

ԴՆԹ անալիզներով են որոշել, որ մահացածները հենց Շահրամանյաններն են, որովհետև մարմինները այրված են եղել, և դրանով է պայմանավորված, որ հուղարկավորությունն այսքան ուշ է տեղի ունեցել:

News.am