Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին, ազատ արձակեցին։ Նա դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել։ Նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են կալանավորման վերանայման բողոքից, քանի որ Լևոն Քոչարյանն ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ։ Լևոն Քոչարյանի կալանքը վերացվեց հսկող դատախազի որոշմամբ։

Նրան դիմավորելու էին եկել փաստաբանները, հարազատներն ու աջակիցները։

Sputnik Արմենիա