2023-11-07 09:49
Լրատվական գործակալություններ
Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը փոխվեց. նա տնային կալանքի կենթարկվի
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը դատարանն այսօր փոխարինեց տնային կալանքով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21–ին»,– գրել է Բաբայանը:
Sputnik Արմենիա