ԱՄՀ տնտեսագետները կանխատեսել են աշխարհի բաժանում երկու առևտրային բևեռների
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնտեսագետները կառուցել են համաշխարհային երկու առևտրային բևեռների մոդել, որոնց կարող է հանգել համաշխարհային տնտեսությունը։
ԱՄՀ փորձագետները նշել են այսպիսի սցենար. առաջանում են երկու բևեռներ, որոնցից մեկը կգլխավորեն ԱՄՆ-ն և Եվրամիությունը, երկրորդը՝ Չինաստանը և Ռուսաստանը։ Երկու միավորումների միջև որևէ փոխգործակցություն չի լինի, զինված հակամարտությունն Ուկրաինայում չի լինի բևեռների բաժանման հիմնական պատճառը։
«Վերջին տարիներին առևտրային սահմանափակումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են հումքային ապրանքները և կիսահաղորդիչները, որոնք համարվում են կրիտիկականորեն կարևոր ազգային անվտանգության և ռազմավարական մրցակցության համար, ավելի հաճախ են գերակայում գլոբալ տնտեսական ինտեգրման և նրա ընդհանուր շահերի համեմատ»,- նշել են փորձագետները։
Բացի այդ, կորոնավիրուսի համավարակը առևտրային պատնեշներ մտցնելու պատճառ դարձավ բժշկական ապրանքների և սննդամթերքների ոլորտում։
News.am