Անն Իդալգո․ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կալանավորելու մեջ
«Հայաստանում ողբերգությունը շարունակվում է։ Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ»,- X սոցիալական ցանցում (նախկին Twitter) գրում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Նա հայտնում է, որ երեկ քննարկում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։
«Երեկ ես կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Լաչինի միջանցքի շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության գործընթացի վերաբերյալ զեկույցի հեղինակ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:
Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 հազար փախստականների և քաղբանտարկյալների հետ են, որոնք Ադրբեջանում են։ Դեկտեմբերի 10-ին ՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, արցախահայության ներկայացուցիչներին կհանձնեմ Փարիզի պատվավոր քաղաքացիություն:
Փարիզը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին»,- նշված է գրառման մեջ։
Panorama.am