Հայաստանի զբոսաշրջության ներուժը ներկայացվել է Լոնդոնի ցուցահանդեսում

Լոնդոնի «Համաշխարհային ճամփորդական շուկա» ամենամյա ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությունից:

«Հայաստանը ներկայացնող տաղավարը հայկական զբոսաշրջության ոլորտին ծանոթանալու հնարավորություն է տալիս այցելուներին։ Երկրի զբոսաշրջության ներուժն ու գրավչությունը ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն և 8 տուրօպերատորներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է Լոնդոնի «Excel» սրահում կազմակերպված ցուցահանդեսի հայկական տաղավար: