Ադրբեջանին ներառել են քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների թվով երկրների առաջին տասնյակում

Ադրբեջանն ընդգրկվել է քրիստոնյաների հալածանքների մասշտաբով երկրների 10-յակում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան «Քրիստոնեական միջազգային կոնցեռն»-ը (ICC):

«Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հասկացրել է, որ իրենց գործողություններն իրականացվում են պանթյուրքիստական ​​գաղափարախոսության շրջանակներում, որն առավելություն է տալիս իսլամին՝ բացառությամբ քրիստոնեության որոշ ճյուղերի», – ասվում է կազմակերպության զեկույցում: Կոնցեռնը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ հանցագործությունների կատարման մեջ և աջակցել ՄԻԵԴ-ին հայ ռազմագերիների կարգավիճակի հետաքննության հարցում։ ICC-ն նաև կոչ է արել Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովին և ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան գերատեսչությանը Արցախի Հանրապետության հետ կրոնական ազատության հետ կապված շփման հարթակ ստեղծել։

ICC ցուցակը ներառում է նաև այլ երկրներ, որոնք հալածում, բանտարկում, խոշտանգում և սպանում են քրիստոնյաներին իրենց հավատքի համար: Դրանց թվում են Նիգերիան, Հյուսիսային Կորեան, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը, Էրիթրեան, Ալժիրը և Ինդոնեզիան: 

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 100632 մարդ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։

Armenia Today