Պատրուշև․ Արևմուտքը հրահրում է իրավիճակի վատթարացում Հարավային Կովկասում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ասել է, որ Արևմուտքը հրահրում է իրադրության դեգրադացում Հարավային Կովկասում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, նրա զարգացման և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդման պայմանների ստեղծմամբ։ Դրա համար Ռուսաստանը հետևողականորեն ձեռնարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման քայլեր՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման»,- ասել է Պատրուշևը ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ԱԽ քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում վիճելի հարցերը կարելի է լուծել միայն առանց Արևմուտքի կամ այլ արտատարածաշրջանային ուժերի մասնակցության։

News.am