2023-11-08 11:03
Լրատվական գործակալություններ
Հայաստանը ԱՊՀ ԱԽ-ի քարտուղարների հանդիպմանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանը, տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այս անգամ Մոսկվա չի մեկնել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունը հանդիպմանը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը»,- ասել է Պատրուշևը՝ բացելով հանդիպումը։
News.am