Պուտինը Ռուսաստանը և Ղազախստանը համարում է ամենամերձավոր դաշնակիցներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններում ընդգծել է երկրների հատուկ դաշնակցային հարաբերությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանը և Ղազախստանը դաշնակիցներ են։ Կցանկանայի ընդգծել, որ, համենայն դեպս, մենք այդպես ենք դրան նայում Ռուսաստանում, մենք պարզապես դաշնակիցներ չենք, մենք ամենամերձավոր դաշնակիցներն ենք»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները ստեղծվել են նախորդ երկար տարիների ընթացքում։ «Ինձ համար շատ հաճելի է նշել, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին այն բանի համար, որ նա պահպանել է այդ միտումը, մեր հարաբերությունների ամրապնդման այդ ավանդույթը, որոնք շահեկան են մեր ժողովուրդների համար»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում նաև տնտեսական փոխգործակցության թվերը։

News.am