2023-11-09 18:05
Լրատվական գործակալություններ
Էրդողան․ Խաղաղությունն ավելի կմոտենա, եթե Հայաստանը կատարի պարտավորությունը Ադրբեջանի հանդեպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տաշքենդում կրկին խոսել է Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումից։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Արցախը հայաթափելու Ադրբեջանի վերջին ագրեսիային, հայտարարել է, թե դրանով տարածաշրջանում մնայուն խաղաղությունը ավելի է մոտենում։ «Այդ ամենը կհեշտանա, եթե Հայաստանը կատարի Ադրբեջանի հանդեպ պարտավորությունը։ Շատ կարևոր է ամենակարճ ժամկետում պահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև գիծը»,–ասել է Էրդողանը։
News.am