ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ կայացել է լուռ երթ

Երևանի կենտրոնից ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ կայացել է լուռ երթ` ընդդեմ Արցախի Հանրապետության հանձնման։

Նրանք քայլերթի էին դուրս եկել Արցախի հանձնած բնակավայրերի անուններով պաստառներով։

Երթի մասնակիցները քայլերթով հասել են ԱԺ շենքի մոտ, և Արցախի հանձնված տարածքների անուններով պաստառները փակցրել ԱԺ-ի դարպասին։

Երիտասարդները նաև հայտարարել են, որ իրենք երբեք չեն հրաժարվելու հայկական Արցախից։

News.am