Լավրով. Արևմուտքը սիրաշահում է ՀՀ-ին և ցանկանում է նրա հետ ընկերություն անել ընդդեմ ՌԴ-ի

Արևմուտքի երկրները սիրաշահում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ բարեկամանալ ընդդեմ Ռուսաստանի։«Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով ՝ ՌԴ-ն Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ նախապաշարմունքներ չունի, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր քաղաքական կուրսը:

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, այնուամենայնիվ ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ։ Մենք բացարձակապես ոչ մի նախապաշարմունք չունենք նրա արտաքին գործընկերների, ընկերների շրջապատի նկատմամբ, ինչպես ուզում եք, անվանեք։ Մենք երբեք ընկերություն չենք անում որևէ մեկի հետ ինչ-որ մեկի դեմ», - նշել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Վերջին ամիսներին փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ։

Sputnik Արմենիա