2023-11-10 13:08
Լրատվական գործակալություններ
Արամ Ա-ն բացման աղոթք է հնչեցրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ-ում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն այսօր որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ։
Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Վեհափառ Հայրապետը Կոնգրեսում բացման աղոթք է հնչեցրել, որին հաջորդել է կոնգրեսական Ադամ Շիֆի ողջույնի խոսքը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով, որը կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ:
Alpha news