2023-11-13 09:51
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան
Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան: Հայտնում են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդից:
2020 թվականի պատերզամի հետևանքով Արցախի բռնազավթված տարածքներում՝ Շուշիում և Հադրութի շրջաններում Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել ևս 10 թանգարան` 17070 ցուցանմուշներով և արվեստի գործերի 8 հավաքածու՝ 1077 ցուցանմուշներով:
News.am