ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար

Հայաստան մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար։ Այս մասին գրում է ֆրանսիական Ouest-France թերթը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սոցցանցերում և տելեգրամյան ալիքներում հայտնվել էին Վրաստանում ֆրանսիական զրահամեքենաների լուսանկարներ և նշված էր, որ դրանք ուղևորվում են Հայաստան:

«Այդ 12,5 տոննա կշռող զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևում դրանք համարել են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից չափազանց վատ պաշտպանված»,– գրել է պարբերականը:

Նշվում է, որ ֆրանսիական «Բաստիոնը» կարող է ներառել ութ զինվորից բաղկացած մարտական խումբ՝ պաշտպանություն ապահովելով հրաձգային զենքի կրակից և ականներից:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան կարող է մատակարարել նաև 50 VAB MK3 զրահամեքենա:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման մասին լուրերը:

Sputnik Արմենիա