ԱՄՆ Պետդեպ․ Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ իրավունք ունեն վերադառնալ տուն

Մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի», - ասել է նա։

News.am