Նեթանյահու. Մենք չենք ընդունի Էրդողանի քարոզը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Իսրայելը «ահաբեկչական պետություն» անվանելու համար, գրում է Times of Israel-ը։

«Նա Իսրայելն անվանում է ահաբեկչական պետություն, բայց իր գործողություններում աջակցում է ահաբեկչական Համասին», - ասվում է Նեթանյահուի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Նա ինքն է գնդակոծել Թուրքիայի սահմաններում գտնվող թուրքական գյուղերը, մենք չենք ընդունի նրա քարոզը»,- ասվում է Իսրայելի վարչապետի հայտարարության մեջ։

Նեթանյահուն հավանաբար նկատի ուներ քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները:

News.am