Պատրուշևը տեղեկացրել է ռուսական սահմանների մոտ ԱՄՆ ռազմակենսաբանական լաբորատորիաների մասին

Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ ԱՄՆ-ն ռուսական սահմանների կողքին ստեղծել է լաբորատորիաներ, որոնք զբաղվում են ռազմակենսաբանական ծրագրերով։ Նա այս մասին ասել է Կենտրոնական դաշնային օկրուգում կայացած խորհրդակցությունում, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն իրականացնել ռազմակենսաբանական ծրագրեր՝ ուղղված արհեստական պաթոգենների և միկրոօրգանիզմների ստեղծմանը, որոնք կայուն են հակաբիոտիկների, ստանդարտ պատվաստանյութերի և ավանդական թերապիայի միջոցների հանդեպ,- ասել է նա։- Ուկրաինայի տարածքում և Ռուսաստանին սահմանակից այլ պետություններում Վաշինգտոնը ստեղծել է կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնցում կատարվում են ռազմակենսաբանական հետազոտություններ և փորձեր՝ կենսանյութերի օգտագործմամբ, որոնք այդ թվում վերցվել են սլավոնական ժողովուրդների ներկայացուցիչներից»։

«Կենսալաբորատորիաների տեղակայման ամերիկացիների գործողությունները անմիջականորեն ռուսական սահմանների մոտ, անշուշտ, լուրջ կենսաբանական սպառնալիքներ են ստեղծում և պահանջում գործուն միջոցների կիրառում դրանց վերացման նպատակով»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Կենսաբանական անվտանգության կարևոր սպառնալիքները Կենտրոնական դաշնային օկրուգում նա կապել է Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության հետևանքների և նրա առողջապահության համակարգի ծայրահեղ վիճակի հետ։

«Բարձրացել է ահաբեկչական գործողությունների և դիվերսիաների իրականացման հավանականությունը՝ կենսաբանական գործակալների օգտագործմամբ,- ասել է Պատրուշևը։- Բարձր է ուկրաինական կողմից բիոօբյեկտների վերահսկողության լիակատար կորստի հավանականությունը։ Չի կարելի բացառել նաև վտանգավոր պաթոգենների հավաքածուների չարտոնված հասանելիությունը, ինչպես նաև կենսաբանական նմուշների կորստի հավանականությունը»։

«Պահպանվող զգալի միգրացիոն հոսքերի պայմաններում, որոնց թվում են Ուկրաինայից փախստականներն ու հարկադրյալ տեղահանվածները, բարձրանում է օկրուգի տարածք վարակիչ հիվանդությունների ներթափանցման վտանգը»,- նշել է նա։

News.am