Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնել է Աշոտյանի փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը։

Նա նշել է, որ Աշոտյանի պաշտպանների ներկայացրած բողոքը դատարանը մերժել է։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է, և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ»,- գրել է Մելիքյանը։

Փաստաբանը հավելել է, որ փաստաբանական թիմը դատարանի կայացրած որոշումը դեռ չի ստացել։

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժեց վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։

Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Sputnik Արմենիա