Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆԻԿՈԼԸ ՓԱՍՏԱՑԻ ԸՆԴՈՒՆԵՑ,ՈՐ 5 ՀԱԶԱՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՃՐԱԳ ԻՆՔՆ Է ՄԱՐԵԼ

Նիկոլը փաստացի ընդունեց,որ 5 հազար ընտանիքի ճրագ ինքն է մարել։ Մեկը չկա՞ Փաշինյանին ասի՝ բա որ 1996-ի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Արցախի անկախությունն անհնար էր,ինչու՞ ինքը 5 հազար հայ ընտանիքի ճրագ մարել տվեց։

Ինչու՞..

Ինչու՞ էր 2018-ի մայիսին հայտարարում,որ իր հեղափոխությունը հասնելու է Արցախի անկախության ճանաչմանն ու արցախահայերի իղձերի իրականացմանը։

Արցախահայերի իղձը Արցախ հանձնե՞լն էր,թե՞ առանց տուն ու գերեզման հայրենազուրկ դառնալը։

Ինչու՞ չհամաձայնվեց 2019-ի ապրիլին իրեն առաջարկված ծրագրին,ըստ որի Արցախի հայկականությունը ապահովված էր։

Ինչու՞ ծրագիրը մերժելուց հետո,2019-ի հոկտեմբերին Ստեփանակերտի հրապարակում ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Ինչու՞ «բանակցեց իր սեփական կետից»։

Ինչու՞ ասեց՝ ինչ պետք է,դա էլ բանակցում եմ։

Ինչու՞ չհամաձայնվեց «5 պլյոս 2» տարբերակին,որը հենց իր՝ Նիկոլի պնդմամբ իրեն առաջարկվում էր ընդհուպ մինչև 2020-ի հոկտեմբերի 19-ը։

Ինչու՞ 2021-ի ընտրություններին հասարակությանը խաբելով ներկայացավ Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի ու Արցախի «անջատում հանուն փրկության ծրագրով»։

Խոստացավ «անջատում հանուն փրկության»,բայց բերեց «դժոխք հանձնված Արցախով»։

Այսքանից հետո սատարել ու արդարացնել Նիկոլին առնվազն բարոյական չէ։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ