2023-11-20 10:37
Լրատվական գործակալություններ
ՌԴ և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են Գազայում հրադադարի անհրաժեշտությունը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ քննարկել է Գազայում տիրող իրավիճակը, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Ընդհանուր մտահոգություն է հայտնվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է արագ հրադադարի և տուժած քաղաքացիական բնակչությանը հրատապ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա