2023-11-20 13:00
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աղետների կառավարման վարչությանը (AFAD):
Ինչպես նշված է հաղորդագրությունում, տեղական ժամանակով 10։36-ին ցնցումներ են արձանագրվել Փյութուրգե շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Sputnik Արմենիա