Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է

Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում ադրբեջանական կրակոցից վիրավորված զինծառայող Է. Հ.–ն վիրահատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– ասաց Թորոսյանը։