2023-11-21 19:04
Լրատվական գործակալություններ
Փաստաբան․ Այսօրվանից սկսվում է Տաթևիկ Վիրաբյանի երկամսյա տնային կալանքի ժամկետը
Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք» ,- հայտնում է նա։
«Փաստինֆո»