2023-11-21 19:47
Լրատվական գործակալություններ
ՔԿ․ Երևանում 10 ամսում ավտովթարներից 66 մահ է գրանցվել
Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել
66 քաղաքացի: 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։
News.am