Երևանի քաղաքապետը ավագանու «անկարգ անդամներին» զգուշացում տվեց

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու երեք անդամներին զգուշացում տվեց երեկվա միջադեպից հետո։

Նշենք, որ երեկ Երևանի քաղաքապետարանում `ավագանու նիստի ժամանակ վեճ ծագեց, որը վերածվեց ծեծկռտուքի։

«Բռնությունն իր բոլոր դրսևորումներով մեզ համար մերժելի է և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս՝ լինի դա ֆիզիկական բռնություն, թե խոսքով։ Ուղղակի անընդունելի է, և միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որևէ դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա»,–ասաց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ երեկվա միջադեպերի նման դեպքեր թույլ չտալու համար ինքը չի նայելու, թե բռնության կոչ հնչեցրած ավագանու անդամը որ խմբակցությունից է՝ իշխանական, թե ընդդիմադիր։

«Ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում 3 զգուշացում տալի տիկին Սոնա Աղեկյանին , տիկին Նարինե Հայրապետյանին և տիկին Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ, գնատահել այն հետևանքները, որ հնչած խոսքը կարող է ունենալ։ Խոսքը եթե պարունակում է բռնություն, ինչ–որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»,–ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետը նաև նախազգուշացում տվեց Երևանի վարչական շրջանների բոլոր այն ղեկավարներին, որոնք երեկ մասնակցել են Երևանի քաղաքապետարանի միջանցքում տեղի ունեցած հրմշտոցին։

Sputnik Արմենիա