Հայկ ԴԵՐԶՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՋԵԲԿԻՐՆԵՐԻ ՇԱՌ ԱՆԵԼՈՒ ԱՆՀԱՋՈՂ ՓՈՐՁԵՐԸ

Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ-ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողները Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ

1. Արցախի համար կռիվ տված և զրկանքներ կրած մարդիկ չեն կարող հանձնել այն, ինչի շուրջ կառուցվել է իրենց ողջ կյանքը

2. Չես կարող մեկին բերել ու ասել, դե գնա կալանավորի մարտական ընկերներիս: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատած մի շարք անձինք հանգիստ ելք ունեցան Արցախից, իսկ ահա մի շարք անձանց ոչ միայն թույլ չտվեցին հատել սահմանը, այլ նաև ուղարկեցին Բաքվի բերդ:

3. Եթե քեզ իշխանություն են նվեր տալիս, ինչպես ասում են ոմանք, ապա դու կարիք չես ունենա ՍԴ դատավորներ փոխես ու դրան զուգահեռ շրջափակես դատարանները:

4.Չես կարող մեկին բերել իշխանության, հետո ասել դե գնա հարազատներիս ու բարեկամներիս հետապնդի: Աբսուրդն էլ չափ ու սահման ունի:

5.Չես կարող մեկին բերել իշխանության ու հետո ասել դե գնա ինձ դատի ու քրեական գործեր հարուցի:

6. Չես կարող մեկին տալ իշխանություն, հետո ասել մի քանի ամիս հետո արի շրջափակի ԱԺ-ն ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, ինչի հետևանքով կարողա կուսակցությանս պատգամավորները հարձակման ենթարկվեն: Մենք մազոխիստ չենք տիկնայք և պարոնայք:

7. 2018 թվականին բոլորը, այո հենց բոլորը դեմ էին ՀՀԿ-ին և մենք միայնակ էինք մնացել: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են Նիկոլին բերելու մեջ, որովհետև նրանցից շատերը սատարում էին Փաշինյանին:

8. Նիկոլի կողքին այսօր կան իր սրտի գործարարներն ու ձեն բերող մի շարք դեմքեր: Մենք բերած լինեինք, ապա կներեք, ԱԺ-ում կլինեին յա ՔՊ-ականներ, յա ՀՀԿ-ականներ, իսկ այս դեպքում 2018 թվականին ՀՀԿ-ին անգամ չթողեցին ԱԺ մտնել` ընտրությունների գիշերը տարատեսակ չակերտավոր հրաշքներ գործելով:

9. 2008 թվականին Նիկոլը փորձել է զավթել իշխանություն և մենք տեսել ենք ինչ մեթոդներով: Սա առաջին դեպքը չէր իշխանազավթման:

10. ՀՀԿ-ի փոխնախագահը այսօր կալանավորված է, բազմաթիվ կուսակցականների վրա առկա են բազմաթիվ քրեական գործեր` ավագ ընկերներից մինչև երիտասարդներ:

11. Եթե ընտրվելը այդքան հեշտ լիներ, առաջին իսկ օրը կընտրվեր Նիկոլը, ով չընտրվելուց հետո հավելյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրեց, օգտագործելով իրեն միամիտ հավատացած ժողովրդին:

12. Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր:

Հ.Գ. Ոչինչ չի մոռացվում: Սա միայն փաստերի մի մասն է:

Հայկ Դերզյան, Ֆեյսբուքյան էջ