Իսրայելը հրապարակել է 300 պաղեստինցիների ցուցակը, որոնց ազատ կարձակի պատանդների դիմաց

Իսրայելը հրապարակել է բանտարկված 300 պաղեստինցիների ցուցակը, որոնց ազատ կարձակի պատանդների դիմաց, տեղեկացրել է Times of Israel-ը։

Համաձայնագրի համաձայն՝ Իսրայելը ազատ կարձակի «մինչև» 150 բանտարկյալ՝ «մինչև» 50 պատանդների դիմաց, առաջին 4 օրում, ավելի շատ ազատ կարձակվեն, եթե լրացուցիչ պատանդներ ազատվեն։

300 բանտարկյալներից 287-ը 18 և ավելի ցածր տարիքի տղամարդիկ են։ Նրանց մեծ մասը կալանավորվել է անկարգությունների և քարեր նետելու ժամանակ Արևմտյան ափին կամ Արևելյան Երուսաղեմում։

Մնացած 13 բանտարկյալները մեծահասակ կանայք են, որոնց մեծ մասը դատապարտվել է ահաբեկչական հարձակման փորձի համար։

News.am