Էրդողանի վարչակազմում ԱՄՆ-ին մեղադրել են Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու փորձի մեջ

Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը մեղադրել է ԱՄՆ-ին Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու ձգտման մեջ։

«Մենք տեսնում ենք, թե ինչ արեց Ամերիկան Աֆղանստանի, Իրաքի և Ուկրաինայի հետ իր արևմտյան «դեմոկրատիայով»։ Այժմ ԱՄՆ-ն փորձում է նույն խաղը խաղալ Հարավային Կովկասում։ Բայց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, տարածաշրջանի պետությունները դա թույլ չեն տա»,- APA-ին ասել է Թուրքիայի նախագահի վաչակազմի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի անդամ Այգյուն Աթարը։

«Որպես ՆԱՏՕ անդամ՝ մեր երկիրը համագործակցում է դաշինքի հետ որպես դաշնակից։ Թուրքիային անհանգստացնում և խիստ զայրացնում է այն, որ անգամ չնայած իր երկիրը ՆԱՏՕ անդամ է, Ամերիկան զենք է մատակարարում և իր քաղաքական հայտարարություններով աջակցում է ահաբեկչական կազմակերպությանը, որի դեմ պայքարում է Թուրքիան։ Սա երկերեսանիության քաղաքականության ամենաակնհայտ օրինակն է։ Միջազգային քաղաքականության փորձագետներն ասում են, որ Ամերիկայի և Ֆրանսիայի քաղաքականությունում խոսքը տաբերվում է գործից։ Ցավոք, այդ երկերեսանի քաղաքականությունը շարունակվում է ուժի կիրառմամբ»,- ասել է Աթարը։

News.am