ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը հայտարարեցին համաձայնագրի կնքման մասին Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկերը՝ ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։

Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ։

Դալան տեխնոպարկի նախագծի կառավարմամբ զբաղվող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշեց

 ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ ԴԱԼԱՆ ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ«Դալան Տեխնոպարկը մեր կարևորագույն նախագծերից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում ծրագրի իրականացման ճանապարհին վստահելի գործընկերների հետ համագործակցությունը։ Համոզված ենք, որ նման հավակնոտ նախագծի կայացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ՏՏ ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների շրջանում Հայաստանի գրավչության բարձրացման համար»։

«Մեր նպատակն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի հայաստանյան, տարածաշրջանային և միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կստեղծվեն հարմարավետ պայմաններ աշխատանքի, մասնագիտական որակավորման բարձրացման և ստեղծագործ մտքի զարգացման համար»,- իր ելույթում նշեց նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանը։

Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց

«Արդշինբանկը կարևորում է արդյունավետ գործընկերային հարաբերությունների ձևավորումն ու հայրենի բիզնեսին օգտակար լինելը, ուստի մենք ֆինանսավորում ենք երկրի համար նշանակալի ծրագրեր: Դալան տեխնոպարկի նախագիծը դրա հաստատումն է։ Արդշինբանկի վարկավորման շնորհիվ նախագիծը կֆինանսավորվի շարունակաբար և կիրականացվի նախատեսված ժամկետներում: Մեր տեսանկյունից՝ Դալան տեխնոպարկի նախագիծը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի գրավչությունը ՏՏ ընկերությունների և ներդրողների համար, այլ նաև, որ շատ կարևոր է, կստեղծի հիմնովին նոր աշխատանքային պայմաններ շուրջ 3000 օֆիսային աշխատողի համար։ Որպես համակարգային նշանակության ֆինանսական կառույց՝ մենք պատրաստ ենք նման նախագծերին ոչ միայն ֆինանսապես աջակցել, այլև բիզնեսին տրամադրել ամենաժամանակակից ֆինանսական ծառայություններ և խորհդատվություն։ Հուսով ենք, որ Դալան տեխնոպարկի ստեղծումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր քաղաքի և ամբողջ հանրապետության հետագա տնտեսական զարգացման համար։ Ուրախ ենք, որ այդ զարգացման մեջ Արդշինբանկն ունի իր մասնաբաժինը»։

Տեխնոպարկի շինարարությունը կավարտվի 2026 թվականին։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (11 фото)

Основная тема:
Теги: