Մելիքյան․ Ներկայացնելու ենք քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում

«Նախնական դատալսումներին որպես նոր երևույթ պետք է «միս ու արյուն» տրվի և իր իրականան նշանակությունը ստանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ նախնական դատալսումները, ապացույցների հետազոտմանը նախապատրաստելուց զատ, ունի ֆիլտրման նշանակություն։

«Բոլոր այն աննորմալ քրեական, ապօրինի քրեական և քաղաքական հետապնդումները, այն ամենը, ինչը դուրս է իրավաչափության տրամաբանության սահմաններից, այս բոլորը ֆիլտրելու գործառույթ ունի։ Այդ պատճառով, մենք ներկայացնելու ենք քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում»,- ասաց փաստաբանը։

Մելիքյանն ընդգծեց, որ մոտ մեկ ամիս հետո է նշանակվել հաջորդ դատական նիստը, ինչը ցանկալի չէր։

«Հույս ունենանք, որ կկարգավորվի այս հարցը և շաբաթական մեկ անգամ նիստեր կունենանք, որովհետև Արմեն Աշոտյանն անազատության մեջ է»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Panorama.am