2023-11-24 12:35
Լրատվական գործակալություններ
ՑԱԽԱԼ-ը թռուցիկներ է նետել Գազայի վրա՝ մարդկանց հորդորելով չվերադառնալ անկլավի հյուսիս
Իսրայելի պաշտպանության բանակը թռուցիկներ է նետել Գազայի հատվածի վրա` կոչ անելով բնակիչներին չվերադառնալ անկլավի հյուսիս։ Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը։
Ըստ թերթի` Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ Գազայի հյուսիսը հակամարտության գոտի է համարվում` չնայած հրադադարին։
Պարբերականը պարզաբանում է, որ Պաղեստինի իշխանություններն ավելի վաղ կոչ էին արել քաղաքացիներին հրադադարի հաստատումից անմիջապես հետո վերադառնալ իրենց տներ։
Նշենք, որ նոյեմբերի 24-ի առավոտյան քառօրյա հրադադար է հայտարարվել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի անմիջական միջնորդությամբ։
Sputnik Արմենիա