Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարները քննարկել են ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները

Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Ալեյնիկը հեռախոսազրույցում քննարկել են Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ալեյնիկը տեղեկացրել է հայ գործընկերոջը Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով միջոցառումների արդյունքների և Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումների մասին:

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

Զրուցակիցները պայմանավորվել են պահպանել փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Sputnik Արմենիա